Բաժիններ՝

Արթուրո Վիդալը, ում ուզում է գնել «Չելսին», սկսել է անգլերեն սովորել

«Բավարիայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը, ում նկատմամբ հավակնություններ ունի «Չելսին», սկսել է անգլերեն լեզվի ինտենսիվ ուսուցումը:

Հաղորդվում է, որ վերջին ժամանակներում հաճախացել են 29-ամյա չիլիացու և լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի միջև շփումները: Վերջիններս գերազանց ծանոթ են «Յուվենթուսում» համատեղ աշխատանքից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիդալի տրանսֆերը «Չելսի» գնահատվում է 66 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս