ՀՀԿ-ն շարունակում է քննարկումները կուսակցության համամասնական և տարածքային ցուցակների շուրջ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններում կուսակցության համամասնական և տարածքային ցուցակների շուրջ քննարկումները շարունակում է: ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ հանդիպմանը Շարմազանովը հայտնեց, որ կուսակցության ցուցակը դեռևս ձևավորված չէ:
«Մենք փետրվարի 6-16-ը, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կներկայացնի իր նախընտրական համամասնական ցուցակը կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ դրանից առաջ, մենք, բնականաբար, կներկայացնենք նաև ձեր և հանրության դատին»,- նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ խորհրդի նիստի ընթացքում չի քննարկվել, թե ո՞վ է ղեկավարելու կուսակցության նախընտրական շտաբը: Շարմազանովն ասաց, որ իրեն հայտնի է, թե ով է գլխավորելու նախընտրական շտաբը, սակայն հիմա նրա անունը տալու ժամանակը չէ: