ՀՀԿ­-ն ողջունում է Հայաստանում կուսակցությունների դաշինքների ձևավորումը

Իշխող Հանրապետական կուսակցությունը ողջունում է Հայաստանում կուսակցությունների դաշիքների ձևավորման գործընթացը: ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք ասել ենք, որ սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում շեշտակի մեծանալու է կուսակցությունների դերը և կարող է տեղի ունենալ կուսակցությունների խոշորացում, ինչը դրական է քաղաքական մշակույթի տեսանկյունից:

Ուստի, մենք ողջունում ենք Հայաստանում կուսակցությունների դաշինքների ձևավորման գործընթացը»,­- նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ ՀՀԿ-­ն պատրաստ է ազատ մրցակցային պայմաններում ապրիլի 2­ին մրցակցել բոլոր գործընկերների հետ:

Տեսանյութեր

Լրահոս