Բաժիններ՝

«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով ձեռք բերվող բնակարանների համար տրվող հիպոթեքային վարկի կանխավճարի չափը պետք է նվազեցվի

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարեց վերանայել «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը:

Ըստ վարչապետի` այս ծրագրով ձեռք բերվող բնակարանների համար տրվող հիպոթեքային վարկի կանխավճարի չափը պետք է նվազեցվի, իսկ նախատեսված արտոնությունները վերանայել:

«Պետք է բարձրացնել ծրագրի շրջանակներում ձեռք բերվող բնակարանի արժեքի շեմը և նվազեցնել պարտադիր կանխավճարի չափը»,- ասաց Կ.Կարապետյանը` նշելով, որ այս հարցը պետք է քննարկել նաև Կենտրոնական բանկի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս