«Մարզելը հեշտ բան չէ. հարցրու Գարի Նևիլին». Կարագերը՝ Ջերարդին
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը, ով տվյալ պահին որպես փորձագետ աշխատում է Sky Sports հեռուստաալիքում, մեկնաբանել է նախկին ակումբակից Սթիվեն Ջերարդի վերադարձը:
Նախօրեին «Լիվերպուլը» հայտարարեց այն մասին, որ Ջերարդը վերադարձել է ակումբ և հաջորդ ամսվանից կզբաղեցնի մարզչի պաշտոնը մեսրսիսայդցիների ակադեմիայում:
«Գերազանց նորություն: Հաջողություն քեզ, Սթիվ, որովհետև մարզելը հեշտ բան չէ: Հարցրու Գարի Նևիլին»,- գրել է Կարագերն իր թվիթերյան էջում:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը 2016 թվականին իսպանական «Վալենսիայում» աշխատեց ընդամենը 4 ամիս, ինչից հետո հեռացվեց՝ թիմի անբավարար արդյունքների պատճառով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը