Բաժիններ՝

Սիրիայի հարցով Աստանայի բանակցություններին կմասնակցի 5 երկիր

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի հակամարտության հարցով հանդիպմանը կմասնակցի 7 կողմ՝ 5 երկիր և ՄԱԿ-ի ներկայացուցիչը, հայտնել են Ղազախստանի ԱԳՆ-ից:

Ղազախստանի ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ հանդիպմանը իրենց մասնակցությունը հաստատել են Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, ԱՄՆ-ը ու Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան:

Նշվել է, որ հանդիպման վայր է ընտրվել Աստանան՝ որպես չեզոք կողմ:

Ընդ որում՝ 9 սիրիական ընդդիմադիր խմբեր հրաժարվել են մասնակցել Աստանայում խաղաղ բանակցություններից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս