Մադոննան Թրամփի դեմ կանանց բազմահազարանոց երթի ժամանակ ժամանակ հայհոյել է Թրամփին
Վաշինգտոնում հարյուր հազարավոր կանայք են դուրս եկել «Կանանց երթի», որը դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հաջորդ օրը կազմակերպված բողոքի միջազգային ակցիայի բարձրակետը:
Նախապես ենթադրվում էր, որ երթին կմասնակցի մինչև 200 հազար մարդ: Վաշինգտոնում բողոքի ակցիային միացել են շարք հայտնի գործիչներ, այդ թվում՝ երգչուհի Ալիշա Քիզը, ռեժիսոր Մայքլ Մուրը, դերասանուհիներ Սքառլեթ Յոհանսոնը, Էմի Շումերը, Պատրիսիա Արկետը:
Ելույթ է ունեցել նաև երգչուհի Մադոննոն՝ հանդես գալով կտրուկ արտահայտություններով: «Այո՛, ես վրդովված եմ, այո՛, ես մտածում էի՝ արդյո՞ք չպայթեցնեմ Սպիտակ տունը»,- հայտարարել է երգչուհին:
Մադոննան երկու անգամ հայհոյել է Թրամփին, ինչից հետո CNN-ը ստիպված է եղել ընդհատել հեռարձակումը:
Հաղորդավարուհին ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Մադոննայի բառապաշարի համար: «Սա Մադոննան է, մենք չգիտեինք, թե նա ինչ էր պատրաստվում ասել»,- ասել է հաղորդավարուհին:
Վաշինգտոնում կազմակերպված երթին իրենց համերաշխությունն են հայտնել ու նմանատիպ երթեր են կազմակերպվել հարյուրավոր քաղաքներում, այդ թվում՝ Սիդնեյում, Լոնդոնում, Փարիզում ու Բարսելոնում:
Երթի կազմակերպիչների թվում կան ձախ կուսակցությունների, ֆեմինիստական, «կանաչ» շարժումների ակտիվիստներ, որոնք ցանկանում են ուշադրություն հրավիրել կանանց իրավունքնեերի խնդիրների նկատմամբ, որոնք, ըստ նրանց, վտանգված են՝ կապված Դոնալդ Թրամփի՝ իշխանության գալու հետ:
Երթի մասնակիցներից շատերը կրել են վառ վարդագույն գլխարկներ, կողմ են հանդես գալիս ռասայական հավասարությանը, հասանելի առողջապահությանն ու աբորտների իրավունքին:
https://www.youtube.com/watch?v=s-R4nb73JXg