Օբամայի թիմը շարունակում է հարվածներ հասցնել Ռուսաստանի հետ հարաբերությունների հիմքերին. Զախարովա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի թիմը իշխանության լինելու վերջին ժամերին անգամ շարունակում է հարվածներ հասցնել Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների հիմքերին: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Վերջին օրերին ԱՄՆ վարչակազմի` նրա բոլոր ներկայացուցիչների, հատկապես արտաքին քաղաքականության գործիչների շուրթերից մենք շատ ենք լսել Ռուսաստանի մասին: Ի լրումն դրա, այն, որ վաղը երդմնակալությունն է և այսօր հեռացող վարչակազմի համար վերջին օրն է, մեր գործընկերների համար առիթ է որոշ հետևություններ անել իշխանության ղեկին Բարաք Օբամայի լինելու ութամյա գործունեության շուրջ` մեր երկրների հարաբերությունների առումով»,- ասել է Զախարովան:
Նա ցավով նշել է, որ արդյունքները «ողբալի» են, հեռացող դեմոկրատական թիմը գիտակցաբար քանդել է երկկողմ կապերը` սառը պատերազմի ժամակների իրավիճակին համապատասխան: «Անգամ իր վերջին ժամերին թիմը շարունակում է հարվածներ հասցնել դրա հիմքերին»,- ասել է Զախարովան: