Բաժիններ՝

Ադրբեջանում կրկին անչափահաս է ինքնասպան եղել

Ադրբեջանում անչափահասների կողմից ինքնասպանության դեպքերը հաճախակի են դարձել: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-­ը: Հունվարի 18-­ին ինքնասպան է եղել Ադրբեջանի Շաբրանի շրջանի Դաշըյաթաք քաղաքի բնակիչ, 11­-ամյա Էլնուր Մութալլիմովը:

Ինքնասպանություն է տեղի ունեցել նաև Ադրբեջանի Գյանջա քաղաքում, մահացածը 27-ամյա բնակիչ Էլվին Ալլահվերդիևն է: Ինքնասպանությունների պատճառները հայտնի չեն, երկու դեպքերի առթիվ հետաքննություն է ընթանում:

Վերջին 2 օրերի ընթացքում Ադրբեջանում գրանցվել է ինքնասպանության փորձի 8 դեպք: Ադրբեջանական փորձագետները երկրում բավականին հաճախակի դարձած ինքնասպանության դեպքերը քննելու համար առաջարկում են ստեղծել անկախ կենտրոն:

Փորձագետների պնդմամբ՝ պետական մարմինները շատ դեպքերում թաքցնում են ինքասպանությունների իրական պատճառները, որոնք կապված են լինում նյութական և այլ դժվարությունների կամ պետության պատասխանատվության ներքո գտնվող այլ հանգամանքների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս