Բաժիններ՝

Թրամփի երդմնակալությունը բոյկոտողների թիվն աճում է

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը բոյկոտող Դեմոկրատական կուսակցության անդամների թիվը գերազանցում է 40-­ը: Այդ մասին հաղորդում է The Washington Post-­ը:

Վերջին հաշվարկներով, դեմոկրատների 42 ներկայացուցիչ ցանկություն է հայտնել բաց թողնել արարողությունը: Նրանցից շատերն այդ մասին գրել են սոցիալական ցանցերում:

Ընդգծվում է, որ նրանց թիվը կտրուկ աճել է Ջորջիայից կոնգրեսական Ջոն Լյուիսի նկատմամբ Թրամփի քննադատություններից հետո:

Ավելի տեղեկացվել էր 26 դեմոկրատների բոյկոտի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս