Բաժիններ՝

Խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը կներգրավի 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդ

2017թ-­ի ապրիլի 2-­ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները դիտարկելու հրավերին արձագանքելով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել է մի շարք արտաքին խորհրդարան ներգրավելու մրցույթ:

Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մամուլի ծառայությունից, մրցույթ է անցկացվելու պատվիրակության ղեկավարի, տեղակալի, քաղաքական, ընտրական, ընտրողների գրանցման, իրավական, լրատվական հարցերով մասնագետների, ինչպես նաև երկարաժամկետ դիտորդների համակարգողի պաշտոնների համար:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-­ը հիշեցնում է, որ 2016թ-­ի նոյեմբերի 30-­ից դեկտեմբերի 2­-ը անցկացրել է «Կարիքների գնահատման առաքելություն», որի արդյունքում հրապարակվել է համապատասխան զեկույց:

Ըստ այդմ, համաձայն իր մանդատի, կազմակերպությունը դիմելու ԵԱՀԿ անդամ երկրներին` խնդրելով առաքելության համար պատվիրակել 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս