Աննա Հայրապետյանը դարձավ շախմատի Հայաստանի առաջնության առաջատար
Շախմատի Հայաստանի կանանց 72-րդ առաջնությունում կայացել է 5-րդ տուրը: Այս տուրում հաղթանակներ տոնեցին Սիրանույշ Ղուկասյանը, Աննա Հայրապետյանը, Աննա Սարգսյանը, Նարինե Գասպարյանը:
Ոչոքի ավարտվեց Մարիա Գևորգյան-Արմինե Բաբայան պարտիան: Մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Աննա Հայրապետյանն է:
Նա ունի 4 միավոր: 3,5 միավոր ունեն Մարիա Գևորգյանը և Սիրանույշ Ղուկասյանը: