Գերմանիան պատրաստվում է Բունդեսթագում ընտրությունների ժամանակ հնարավոր կիբերհարձակումներին
Գերմանիայի իշխանությունները ակտիվորեն պատրաստվում են ցանցահենային հարձակումների դեմ պայքարին սեպտեմբերին կայանալիք Բունդեսթագի ընտրություններում: Այս մասին հայտարարել է ընտրությունների անցմացման դաշնային լիազոր ներկայացուցիչ Դիտեր Զարայտերը, տեղեկացնում է Deutsche Welle-ն:
«Մենք պատրաստվում ենք տարատեսակ հարձակողական ռազմավարությունների կիբերհարձակումների ժամանակ, մտածում ենք տարբեր սցենարներ»,- պատմել է նա Frankfurter Allgemeine Sonntagszeitung թերթին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ հնարավոր է, որ հաշվիչ կենտրոններում համակարգիչներ տեղակայվեն: Արտակարգ դեպքերում հնարավոր է օգտվել նաև կիբերպաշտպանության կառավարական կենտրոնից:
Այդկերպ, Զարայտերի խոսքով, տեխնիկական տեսակետից խորհրդարանական ընտրությունները «պաշտպանված են մանիպուլյացիաների ցանկացած փորձից»:
Դրա հետ միասին, նա նախազգուշացրել է ֆեյքային նորությունների վտանգի մասին, որը կարող է կարևոր դեր խաղալ անմիջականորեն քվեարկության օրը, օրինակ՝ եթե հայտնվի տեղեկություն, որ փակվել են կոնկրետ ընտրատեղամասեր:
Գերմանացի քաղաքական գործիչները հնարավոր են համարում ՌԴ միջամտությունը Բունդեսթագի ընտրություններին: