Թրամփը գործարկել է իր երդմնակալության օրվա հետհաշվարկը
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/Was8958386_640x420.jpg)
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը գործարկել է հետհաշվարկով թայմեր՝ իր երդմնակալության օրվա հաշվարկով: Հանրապետականը սկսել է հաշվել օրերը Facebook-ի իր էջում:
Այդ շարքի առաջին գրառումը, Թրամփի համար ստանդարտ #MAGA (Make America Great Again) հեշթեգով, արդեն հավաքել է ավելի քան 230 հազար like:
Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին: Որոշ կոնգրեսականներ կբոյկոտեն երդմնակալության արարողությունը: