 
                        Մխիթարյանի «կարիճ» հարվածով գոլը տեղ է գտել «Մանչեսթեր Յունայթեդի» և Uber-ի համատեղ գովազդային հոլովակում
 
                                    Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը հովանավորչական պայմանագիր է կնքել Uber ընկերության հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Մանչեսթեր Յունայթեդը» և Uber ընկերությունը համատեղ գովազդային հոլովակ են հրապարակել, որում տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «կարիճ» հարվածով գոլը «Սանդերլենդի» դարպասը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        