Բաժիններ՝

Կառավարությունը կլուծարի հերթական ընկերությունը

Կառավարությունը շարունակում է անարդյունավետ ընկերությունների լուծարումը։ Վաղվա նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կներկայացնի նախագիծ՝ «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲ ընկերությունը լուծարելու մասին։ Այդ նպատակով 15-օրյա ժամկետում կստեղծվի լուծարման հանձնաժողով։

Ըստ նախագծի հեղինակների՝ դրա նպատակն է՝ պետական կառավարման ապարատի օպտիմալացումը, ինչպես նաև պետական կառավարման մարմնին վերապահված գործառույթների արդյունավետ իրականացման և ծախսերի նվազեցման հանգամանքը:

«Երկաթուղու շինարարության տնօրինություն» ընկերությունը, բացի հարավային երկաթուղու երկաթուղային գծերի նախագծման և կառուցման նկատմամբ վերահսկողությունից, այլ գործառույթներ չունի, իսկ գործընկեր՝ կոնցեսիոներ «Ռասիա» ՖԶԷ ընկերության հետ բանակցությունները անորոշ ժամանակով ձգձգվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս