Բաքվում կրկին երիտասարդ է ինքնասպան եղել
Ադրբեջանում ինքնասպանության դեպքերը հաճախակի են դարձել: Հունվարի 9-ից 10-ը գրանցվել է ինքնասպանության 3 դեպք: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Բաքվի Յասամալ շրջանի 21-ամյա բնակիչ Մուրադ Ալիևը շենքի 19-րդ հարկից նետվելու միջոցով ինքնասպան է եղել:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի բնակչուհի Իրիդա Մուսաեւան երակները կտրելով ինքնասպանություն է գործել: Ինքնասպանության դեպք է գրանցվել նաեւ Ադրբեջանի Շամքոր քաղաքում:
Քաղաքի բնակչուհի 1977 թվականին ծնված Մաիսա Մուսաևան, որը տառապել է հոգեկան հիվանդությամբ ինքնասպան է եղել:
Մամուլի հրապարակումների հետազոտությունների համաձայն` ինքնասպանություններն Ադրբեջանում ավելի շատ տեղի են ունենում նյութական դժվարությունների պատճառով, որոնք տնտեսական ճգնաժամի ֆոնին ավելի են խորացել:
Ադրբեջանում 2016 թվականի սկզբից գրանցվել են ինքնասպանության 547 ( անչափահաս 32, կին` 168), ինքնասպանության փորձի` 208 դեպք:
2016-ի հունվարդեկտեմբերին Ադրբեջանում գրանցվել է ինքնահրկիզման 49 դեպք (2-ը ղարաբաղյան պատերազմի վետերան), որոնցից 28-ը ավարտվել է մահվան ելքով:
Ադրբեջանական ԶԼՄների համաձայն` 2016 թվականի ընթացքում Ադրբեջանում մայրասպանության 6, հայրասպանության 4, հարազատների միմյանց սպանության 48, ամուսինների միմյանց սպանության 38, զավակի սպանության 11 դեպք է տեղի ունեցել: