Բաժիններ՝

Ժիրուն մոտ է «Արսենալի» հետ պայմանագրի երկարաձգմանը

«Արսենալի» հարձակվող Օլիվիե Ժիրուն պատմել է, որ մոտ է անգլիական ակումբի հետ նոր համաձայնագրի ստորագրմանը:

«Մենք շուտով նոր պայմանագիր կստորագրենք: Սա վստահության նշան է: Ես ուզում եմ շարունակել իմ արկածներն այստեղ՝ «Արսենալի» ընտանիքում: Ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում:

Երբ ես խոսում էի մարզչի հետ, նա ինձ միշտ ասում էր, որ ես կարևոր խաղացող եմ: Ես գիտեմ, թե ինչի ե ընդունակ: Ես պարզապես պետք է հանգիստ լինեմ, աշխատեմ պարապմունքներին և սպասեմ, մինչև գա իմ ժամանակը»,- Telefoot-ի եթերում ասել է Ժիրուն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս