Բաժիններ՝

ԿԳՆ-ն ծախսել է 13.5 մլն դրամ՝ առանց մրցույթի գնումների համար

Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարության աշխատանքների իրականացման նպատակով 2016 թ. պետբյուջեով կառավարության պահուս­տային ֆոնդի հաշվին ՀՀ ԿԳՆ-ին հատկացվել է 13 մլն 563.3 հազար դրամ։

ԿԳՆ-ն «Էներգոսիսթեմ» ընկերությանը 6 կիլովոլտ լարման մալուխների տեղափոխման ու սնուցման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով վճարել է 9 մլն 596.3 հազար դրամ, արտաքին ջրամատակարարման և կենցա­ղային կոյուղու ցանցի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով՝  3 մլն 150.5 հազար դրամ, չինական աշխատակազմի ժամանակավոր բնակա­վայր և շինանյութի ժամանակավոր պահեստ կառուցելու համար 2017 թվականի մարտի 1-ից մինչև դեկ­տեմ­բերի 31-ն ընկած ժամանա­կա­հատ­վածում 1000 քառակուսի մետր հողատարածքի վարձակալության ծախսերի փոխհատուցման նպատակով՝ 500 հազար դրամ, և 6 կիլո­վոլտ լարման մալուխների տեղափոխման ու սնուց­ման, արտաքին ջրամատակարարման և կենցաղային կոյուղու ցանցի  շինարարական աշխա­տանքների  տեխնիկական և հեղինա­կային հսկողության իրականացման նպատակով՝ 316.5 հազար դրամ:

Այս աշխատանքների համար գնումները նախարարությունն իրականացրել է առանց մրցույթների՝ հարցման արդյունքում ամենացածր գին առաջարկած կազմակերպություններից՝ մալուխների տեղափոխման ու սնուցման շինարարական աշխատանքների իրականացման գնումը՝ «Էներգոսիսթեմ» ՍՊԸ-ից, արտաքին ջրամատակարարման և կենցաղային կոյուղու ցանցի շինարարական աշխատանքների իրականացման գնումը՝ «Շինմաստեր» ՍՊԸ-ից, չինական աշխատակազմի ժամանակավոր բնակավայր և շինանյութի ժամանակավոր պահեստ կառուցելու համար հողատարածքի վարձակալության ծախսերի փոխհատուցման գնումը՝ «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հ/կ-ից, աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունները՝ «Արման-Թաման» ՍՊԸ-ից, հեղինակային հսկողության ծառայությունները՝ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս