Բաժիններ՝

Մուսալեռում հայտնաբերվել են ամուսնու, կնոջ և նրանց չորս ամսական երեխայի դիերը. Shamshyan.com

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 13։40-ի սահմաններում Արտակագ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի Անի թաղամասի 1-ին շենքի 10-րդ բնակարանից գազի ուժեղ հոտ է գալիս և կան կասկածներ, որ ներսում մարդիկ կան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Վաղարշապատի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր Վաղարշապատի ոստիկանների հետ բացելով տան դուռը այնտեղ հայտնաբերել են կնոջ և տաղամարդու դի, ինչպես նաև անգիտակից վիճակում գտնվող անչափահաս աղջիկ, ում մոտ առկա են կենդանության նշաններ։

Դեպքի վայր են ժամանել նաև Վաղարշապատի ոստիկանության օպերատիվ խումբը, բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորութամբ։

Ժամանում է նաև դատական բժիշկը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ երեխան հիվանդանոցում նույնպես մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են 27-ամյա Հրաչյա Բաղդասարյանը, 20-ամյա Աննա Միսակյանը և 4-ամսեկան Ասյա Բաղդասարյանը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս