Շտայնմայերը 3 շաբաթ անց կլքի իր պաշտոնը. ԶԼՄ-ներ
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր պարտականությունները կկատարի այդ պաշտոնում մինչև փետրվարի սկիզբը, գրում է BILD-ը:
«Շտայնմայերը կմնա նախարարի պաշտոնում ևս 3 շաբաթ»,- հայտնում է պարբերականը՝ հղում կատարելով Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության աղբյուրին:
Սպասվում է, որ Շտայնմայերի իրավահաջորդի թեկնածության որոշումը ընդունվելու է Սոցիալ-դեմոկրատների հանդիպմանը՝ հունվարի 29-ին:
Կանխատեսումների համաձայն՝ դիվանագետը բոլոր շանսերն ունի հաղթել երկրի ղեկավարի ընտրությունները, նրա աջակցությունը գործընկերների, ինչպես նաև երկրի բնակչության կողմից հանդիսանում է ամենաբարձրը տվյալ պահին: