«Ես ոչինչ չեմ պլանավորում և ցանկանում եմ վայելել ներկան». Արիեն Ռոբեն
Հոլանդացին չի պատրաստվում տեղափոխվել «Զենիթ»:
«Ես ոչինչ չեմ պլանավորում և տվյալ պահին պարզապես հաճույք եմ ստանում «Բավարիայում» խաղալով: Հետագայում կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:
Ինչ վերաբերում է «Բավարիայի» հետ պայմանագրի երկարաձգմանը, ապա մինչ ձմեռային արձակուրդները ես լուրջ խոսակցություն եմ ունեցել ակումբի ղեկավարության հետ: Հնարավոր է, որ մենք ևս մեկ անգամ զրուցենք»,- Ռոբենի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Ավելի վաղ, ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ռոբենի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Զենիթը»:
«Բավարիայի» հետ 32-ամյա կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը լրանում է 2017թ. հունիսի 30-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը