Բաժիններ՝

Թուրքիայի էներգետիկայի նախարարը մեղադրել է ամերիկացի ցանցահեններին կիբերհարձակումների մեջ

Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը էլեկտրականության մատակարարումների հաճախակիացած խափանումների ֆոնին հայտարարել է, որ իր նախարարությունը ԱՄՆ-ից կիբերհարձակումների է ենթարկվել, հայտնում է RIA Novosti-ն:

«Երեկ մենք ականատես եղանք ԱՄՆ-ից լայնածավալ հարձակումների: Նման հարձակումները էներգետիկայի նախարարության տարբեր բաժինների վրա տեղի են ունեցել պարբերաբար, սակայն մենք դրանք հետ ենք մղել»,- հայտարարել է նա:

Վերջին շրջանում Ստամբուլի և հարակից քաղաքների բնակիչները դժգոհում են էլեկտրականության մատակարարումների խափանումներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս