Բաժիններ՝

Ֆրանսիան ուժեղացնում է կիբերհարձակումբներից պաշտպանությունը

Ֆրանսիական ռազմական գերատեսչությունը պատրաստվում է ուժեղացնել կիբերհարձակումներից պաշտպանությունը, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Լե Դրիանի խոսքով՝ Ֆրանսիան պակաս խոցելի չէ կիբերհարձակումների առաջ օտարերկրյա պետությունների կողմից, քան Միացյալ Նահանգները:

Նա ընդգծել է, որ առկա է հարձակումների իրական վտանգ ֆրանսիական քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների, ինչպես նաև ֆրանսիական ժողովրդավարության ու ԶԼՄ-ների վրա:

Լե Դրիանը կարծում է, որ Ֆրանսիան իմունիտետ չունի կիբերհարձակումների դեմ: «Ո՛չ, իհարկե, ո՛չ, մենք չպետք է միամիտ լինենք»,- ասել է նա՝ պատասխանելով իմունիտետի մասին հարցին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս