Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը գեներալ-գնդապետ դարձավ

Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը գեներալ-գնդապետի կոչում է ստացել։

Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին շնորհել ոստիկանության գեներալ-գնդապետի կոչում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս