Բաժիններ՝

ՀԷՑ-­ը և Հրազդանի ՋԷԿ­-ն ամբողջությամբ փոխանցվեցին «Տաշիր» ընկերությունների խմբին

«Ինտեր ՌԱՕ» խումբը և «Տաշիր» խումբը ժամկետից շուրջ ավարտին են հասցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-­ի և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ­-ի վաճառքի գործարքի երրորդ փուլը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, այս մասին համապատասխան հայտարարություն է տարածել «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը: Գործարքի արդյունքում երկու ընկերությունների բաժնետոմսերի 100 տոկոսն անցել է «Տաշիր» խումբ ընկերությանը:

Գործարքը ստորագրվել էր դեռևս 2015թ-­ի աշնանը, որի համաձայն, առաջին փուլում «Տաշիր» խումբը ձեռք է բերել երկու ընկերությունների բաժնետոմսերի 25­-ական տոկոսը: Յուրաքանչյուր ընկերության բաժնետոմսերի ևս 25-­ական տոկոս փոխանցվել է երկրորդ փուլում:

Ակնկալվում էր, որ բաժնետոմսերի մնացած մասը պետք է փոխանցվեր նոր սեփականատիրոջը մինչև 2017թ-­ի ավարտը: 2015թ-­ի հոկտեմբերից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-­ի և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ-­ի օպերատիվ կառավարումն արդեն իսկ իրականացնում է «Տաշիր» խումբը:

«Հայաստանի Հանրապետությունում ակտիվների վաճառքը լիովին տեղավորվում է «Ինտեր ՌԱՕ» խմբի զարգացման ռազմավարության մեջ, իսկ գործարքի գինն արտահայտում է նշված ընկերությունների արդարացի արժեքը: Այսօր պետք է ընդգծենք հետևյալ փաստը` գործարքը հնարավորություններ է ստեղծել ռեսուրսներ ազատել Ռուսաստանում «Ինտեր ՌԱՕ» խմբի հետագա զարգացման համար: Միաժամանակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-­ն և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ­-ն հաջող կերպով զարգանում են «Տաշիր» խմբի գլխավորությամբ»,­ նշել է «Ինտեր ՌԱՕ»-­ի կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս