Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բեռնատարը կողասահել և փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը
Դեկտեմբերի 28-ին, ժամը 17.25-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան թեքվել է և փակել ճանապարհի երթևեկելի մասը:
Վրանային հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 8-րդ կմ-ին «Սկանիա» մակնիշի կցորդիչով բեռնատարը կողասահել և փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը, ինչի հետևանքով առաջացել է խցանում:
Փրկարարների և ՃՇՇ աշխատակիցների համատեղ ուժերով ավտոմեքենան ուղղվել է: Խցանումը վերացել է