Բաժիններ՝

Դամասկոսում ականանետից կրակ են արձակել Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա ականանետից կրակ է արձակվել:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-­ը` հղում անելով ՌԴ արտաքին գործերի նախարարության համապատասխան հայտարարությանը: Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ հայտարարության համաձայն` հարձակումը կազմակերպվել է Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացը սաբոտաժի ենթարկելու նպատակով:

Դեսպանատունը ականանետից գնդակոծվել է երկու անգամ, արկերից մեկը ընկել է դեսպանատան բակում, իսկ մյուսը դեսպանատան շենքից փոքր­ինչ հեռու:

Հարձակման հետեւանքով վիրավորներ եւ սպանվածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս