Մոսկվայի կենտրոնում հայտնաբերվել է «Ռոսնեֆտ»-ի բարձրաստիճան ներկայացուցչի դին
Մոսկվայի կենտրոնում մեքենայի մեջ հայտնաբերվել է «Ռոսնեֆտ» ընկերության վարչություններից մեկի ղեկավար Օլեգ Երովինկինի դին:
Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, Երովինկինի մահվան պատճառը սրտի անբավարությունն է:
Օլեգ Երովինկինի դին հայտնաբերվել է սև Lexus-ի մեջ: Նրա դին տարվել է ՌԴ դաշնային անվտանգության ծառայության դիահերձարան: