Դավիթաշենում 59-ամյա կինը նետվել է բարձրահարկ շենքից, ընկել կայանված մեքենայի վրա և մահացել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 25-ին, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 31 շենքի մոտ հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 31 շենքի բնակարաններից մեկի բնակիչ 1957 թ. ծնված Հ. Ա.-ը ընկել է նույն շենքի բակում կայանած «BMW 325» մակնիշի 87 MT 087 պ/հ ավտոմեքենայի վրա, այնուհետև Հ. Ա.-ի դին հայտնվել է ավտոմեքենայից մոտ 2 մ հեռավորության վրա:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Shamshyan.com-ի տվյալներով՝ մահացածը կին է։