Բաժիններ՝

Ռուսական «Առաջին ալիքի» նկարահանող խումբը գտնվել է կործանված ինքնաթիռում

Ռուսական «Առաջին ալիքը» ցավակցել է Սև ծովում կործանված «Տու-154» ինքնաթիռի զոհերի հարազատներին, որոնց թվում են եղել նաև հեռուստաալիքի աշխատակիցները:
Սիրիա թռչող ինքնաթիռում է գտնվել «Առաջին ալիքի» նկարահանող խումբը՝ թղթակից Դմիտրի Ռունկովը, օպերատոր Վադիմ Դենիսովն ու հնչյունային օպերատոր Ալեքսանդր Սոյդովը: 2_640x420

Օպերատոր Վադիմ Դենիսովն ունի 3 երեխա, հնչյունային օպերատոր Ալեքսանդր Սոյդովը՝ 2:  3_640x420

ՌԴ ՊՆ-ի ինքնաթիռում գտնվել է նաև «Զվեզդա» հեռուստաալիքի 3 հոգանոց նկարահանող խումբը:

Վերջին տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվել է 92 մարդ:

«Տու-154» ինքնաթիռը դուրս էր եկել Ադլերի օդանավակայանից և ուղևորվում էր Սիրիայի «Խմեյմիմ» օդանավակայան՝ ռուս զինծառայողների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու։նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս