Բաժիններ՝

Թուրքիայում 10 հազար մարդ է կասկածվում սոցցանցերում ահաբեկչությանն աջակցելու մեջ

Թուրքիայի իշխանություններն ուսումնասիրում են 10 հազար մարդու օգտահաշիվները սոցցանցերում՝ այդտեղ գրառումներ փնտրելու համար, որոնք կարելի է գնահատել որպես ահաբեկչությանը հրապարակային աջակցելու դրսևորում, հայտնում է BBC-ն:

Նման գրառումների թվին թուրքական իշխանությունները դասում են նաև այն հաղորդագրությունները, որտեղ օգտատերերը վիրավորում են Թուրքիայի կառավարության պաշտոնյաներին:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մտադիր է բոլոր իրավախախտներին ենթարկել պատասխանատվության:

Վերջին կես տարում Թուրքիայում տարբեր հանցագործությունների կատարելու կասկածանքով հարցաքննվել է գրեթե 4 հազար մարդ: Նրանցից մեկուկես հազարը կալանավորվել է, ևս 48-ը շարունակում է ներկայանալ հարցաքննությունների:

Երկրում պարբերաբար անջատվում են խոշոր սոցցանցերի աշխատանքը, այդ թվում՝ Facebook-ն ու Twitter-ը, հատկապես երկրում տեղի ունեցող պայթյուններից ու արտակարգ իրավիճակներից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս