Բաժիններ՝

Էրդողանը նշել է Ռուսաստանի դեսպանին սպանողին չեզոքացնելու պատճառը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ԶԼՄ-­ների հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կազմակերպիչները գյուլենականներն են:

Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-­ները: Էրդողանի հայտարարության համաձայն` թուրք ոստիկանների կողմից ՌԴ դեսպանի մարդասպան 22-­ամյա Մևլութ Մերթ Ալթընթաշին սպանելու հիմնական պատճառն այն էր, որ մարդասպանը զինված է եղել նաեւ ռումբով:

Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, դեկտեմբերի 19­-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել է Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Մարդասպանը սպանվել է թուրք իրավապահների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս