Բաժիններ՝

Գրիզմանը ճանաչվել է տարվա լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը France Football­-ի կողմից ճանաչվել է 2016 թվականի լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ: Քվեարկության ընթացքում Գրիզմանը առաջ է անցել ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Բլեզ Մաթյուիդիից՝ դառնալով France Football­ մրցանակի 59-րդ հաղթողը:

Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականի հետ հասավ Եվրո-2016-ի եզրափակիչ:

Գրիզմանը ճանաչվել է Եվրո-­2016-­ի լավագույն ֆուտբոլիստ, չնայած նրան, որ եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը պարտվել է Պուտուգալիայի ընտրանուն: Եվրոպայի առաջնությունում 25­-ամյա ֆուտբոլիստը դարձել էր 7 գոլի հեղինակ ու դարձել լավագույն ռմբարկու: «Ոսկե գնդակ»­-ի համար քվեարկությունում Գրիզմանը զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը՝ պարտվելով Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031