Թուրք ոստիկանները վնասազերծել են Ռուսաստանի դեսպանի դեմ մահափորձ իրականացրած անձին
Անկարայում Ռուսաստանի դեսպան Ադնդրեյ Կառլովի դեմ իրականացված մահափորձի վայրում ոստիկանները վնասազերծման գործողություններ են իրականացրել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Մահափորձ իրականացնող անձը ոստիկանների կողմից սպանվել է :
Haberturk.com-ի փոխանցմամբ` դեպքի վայրում գտնվող ռուս պաշտոնյաները մահափորձի կազմակերպիչներ են համարում «Իսլամական պետություն» խմբավորման անդամ արմատական իսլամական ահաբեկիչներին: