Բաժիններ՝

ՄԱԿ-­ի Անվտանգության խորհուրդը Հալեպում դիտորդական առաքելության վերաբերյալ բանաձև է ընդունել

ՄԱԿ-­ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Հալեպի արևելյան հատվածում տարհանման և բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելու գործընթացների նկատմամբ միջազգային դիտորդական առաքելություն սահմանելու հարցում: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»­-ն, փաստաթղթի կոմպրոմիսային տարբերակն առաջարկվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ գործունեության արդյունքում: Բանաձևը հանձնարարում է կազմակերպության գլխավոր քարտուղարին համապատասխան պայմաններ ստեղծել, այդ թվում` ապահովել շահագրգիռ կողմերի միջև խորհրդատվություններ, որպեսզի դիտորդական առաքելություն իրականացնեն համապատասխան վերապատրաստում անցած մասնագետներ:

Ավելի վաղ ՄԱԿ-­ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը հայտարարել էր, որ ամենայն հավանականության առաքելությունը կիրականացնեն ՄԱԿ­-ի, Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի շուրջ 100 աշխատակիցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս