Նախընտրական առաջին դաշինքի ընդլայնման շուրջ քննարկումները շարունակվում են
«Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների դաշինքում նոր անդամների ներգրավման հետ կապված դեռևս նորություն չկա։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանը։
«Քննարկումները շարունակվում են, արդյունքների մասին կտեղեկացնենք»,- ասաց Ա.Հարությունյանը։
Ըստ նրա՝ ներկայումս քննարկվում է նաև դաշինքի անվանման հարցը։