Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին միջուկային գործարքի պայմանների խախտման մեջ
Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին միջուկային գործարքի պայմանների խախտման մեջ և հանդիպում է պահանջել ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, որը կոորդինացնում է միացյալ հանձնաժողովի աշխատանքը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությունը:
Նշվում է, որ Թեհրանի դժգոհությունը հարուցել է ԱՄՆ Կոնգրեսի՝ պատժամիջոցները երկարաձգելու մասին որոշումը: Այդ ռեժիմի հանումը Իրանի համար հիմնական պայման էր, որ երկրի միջուկային ծրագիրը վերցվելու է միջազգային վերահսկողության ներքո:
Դրանից հետո Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը Մոգերինիին ուղղված նամակում խնդրել էր հրավիրել միջազգային հանձնաժողովի նիստ, որը հետևում է գործարքի իրականացման ընթացքին:
Ավելի վաղ Թեհրանը սպառնացել էր կասեցնել միջուկային համաձայնագրի իրականացման ընթացքը, եթե ԱՄՆ-ը երկարաձգի պատժամիջոցները: