Եմենում մահապարտ ահաբեկչի ինքնապայթեցման հետևանքով 30 զինվորական է սպանվել
Նվազագույնը 30 զինծառայող է սպանվել Եմենում Ադենի ռազմաբազայից ոչ հեռու մահապարտ ահաբեկչի ինքնապայթեցման հետևանքով, մի քանի մարդ վիրավորվել է, հայտնում է BBC-ն:
Պայթյունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան: Հաղորդվում է, որ զինվորականները կանգնած են եղել աշխատավարձ ստանալու հերթի, երբ գործի է դրվել մահապարտի գոտին:
Դեռ ոչ ոք չի ստանձնել այդ պայթյունի պատասխանատվությունը, սակայն այդ ռազմաբազան ավելի վաղ ևս հայտնվել էր իսլամիստների թիրախում: