Բաժիններ՝

Սիրիայի իշխանությունները ապացույցներ են ներկայացրել զինյալների կողմից քիմիական զենքի կիրառության մասին

Սիրիայի իշխանությունները Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին ապացույցներ են տրամադրել զինյալների կողմից իպրիտ քիմիական զենքի կիրառության մասին, հայտնել է Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի կատարման Սիրիայի ազգային մարմնի պաշտոնական ներկայացուցիչ Սամեր Աբասը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք առաքելությանը ներկայացրել ենք բոլոր փաստաթղթերը, դրանք ստուգվել են ու ընդունվել: Առաքելությունը ևս մեկ անգամ կգա Սիրիա, որպեսզի փորձանմուշներ վերցնի, որոնք արդյունքում անալիզի կենթարկվեն»,- ասել է նա:

Խոսքը ՌԴ ՊՆ փորձագետների կողմից հավաքված վկայությունների մասին է, որը վկայում է, որ 2016թ. հոկտեմբերի 31-ին Հալեպ նահանգի Մարետ-Ում-Խաուշ բնակավայրում օգտագործվել է իպրիտով լիցքավորված 240-մմ-անոց ական:

Առաքելությունը աշխատել է սիրիական իշխանությունների հարցումով դեկտեմբերի 12-ից Դամասկոսում: Դրա կազմում ընդգրկված է 8 տեսուչ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Սոլվակիայից, Սլովենիայից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս