Բաժիններ՝

Թուրքիայում կրկին գավառապետեր են ձերբակալվել

Թուրքիայի Շիիրթի նահանգի տեղական ինքնակառավարման մարմիններում ահաբեկչության դեմ պայքարի գործողությունների ընթացքում ձերբակալվել են երկու գավառապետեր:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: Շիիրթի գլխավոր դատախազության իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալվել են Բայքանի եւ Վեյսել Քարանի շրջանների գավառապետերը:

Ձերբակալվածները կասկածվում են պաշտոնական դիրքը չարաշահելու եւ ահաբեկիչներին օժանդակություն ցուցաբերելու մեջ:

Ձերբակալված երկու ՏԻՄ ղեկավարներն էլ Թուրքիայի Ժողովրդավարական շրջաններ կուսակցության( DBP) անդամներ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս