Հրդեհ «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում
Դեկտեմբերի 16-ին, ժամը 14.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում՝ մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.38-ին, մարվել՝ 14.45-ին:
Ամբողջությամբ այրվել է ՀԿԵ «Երևան» կայարանի կառամատույցի չշահագործվող 4-րդ պահակակետը՝ գույքով (մոտ 12 քմ):