ՀՀԿ­-ն նախընտրական դաշինքներ կազմելու հարց չի քննարկել

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ընտրություններին ընդառաջ դաշինքներ կազմելու հարց չի քննարկել: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Կարծում եմ, որ Հանրապետականն ընտրություններին կմասնակցի իր ցուցակով: Հաշվի առնելով անցյալի փորձը՝ մեր ցուցակում տեղ կգտնեն այն կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք մեզ հետ ճանապարհ են անցել և կցանկանան շարունակել անցնել այդ ճանապարհը»,­- «Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա հիշեցրեց, որ ներկայում էլ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունում ընդգրկված են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ովքեր սատարել են ՀՀԿ­-ին և կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին:

Շարմազանովն անդրադարձավ նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԼՂՀ կատարած այցին՝ ընդգծելով, որ հայկական զինված ուժերի մարտունակությունը շատ բարձր է, առաջնագծում ահռելի աշխատանք է կատարվել:

Շարմազանովի խոսքով՝ ապրիլյան պատերազմից հետո անհրաժեշտ դասերն արդեն քաղվել են:

Տեսանյութեր

Լրահոս