![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաերթի ենթարկված տղամարդը գիտակցության չգալով մահացել է
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/shtap-7.jpg)
Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 18-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չկալովի փողոցի թիվ 39 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 1937 թ. ծնված Ժորա Պետրոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 6-ին, Ժորա Պետրոսյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: