Միջազգային վարկանիշային գործակալությունը SOCAR-ին տվել է բացասական գնահատական
Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի նավթային պետական ընկերության (SOCAR) կողմից չապահովված կորպորատիվ վարկերի վերաբերյալ վարկանիշը գնահատել է BB, այսինքն` բացասական: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
SOCAR-ի վարկանիշի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացրել է Standard & Poor’s գործակալության ռուսաստանյան մասնաճյուղը: Ընթացիկ ամսվա սկզբին SOCAR-ը բաժանմունքների վերակազմավորման գործընթացի շրջանակներում փակել էր Վիեննայում տեղակայված իր պաշտոնական ներկայացուցչությունը:
SOCAR-ը նման քայլի է դիմել 2016 թվականին ընկերության ծախսերը պակասեցնելու նպատակով: 2016 թվականի հունվարից սկսած SOCAR-ը անցյալ տարվա համեմատ զգալիորեն կրճատել է նավթի արդյունահանման ծավալները, ինչը կապված է ինչպես նավթի համաշխարհային շուկայում պահանջարկի նվազման, այնպես էլ ադրբեջանական նավթահանքերում նավթի պակասելու հետ: