Բաժիններ՝

Սերժ Սարգսյանի համար կյանքի ամենածանր պահերից է եղել 1992 թ­վականի աշունը

Սերժ Սարգսյանի կյանքում ամենածանր օրերը եղել են մինչև երկրի ղեկավար դառնալը: Արցախում մշակութային գործիչն երի հետ հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ իր կյանքի ամենածանր շրջանը եղել է 1992թ­-ի աշունը:

«Պետք էր որոշում կայացնել, որտեղ տալ ամենավճռական մարտը: Երկու ուղղությամբ էին գալիս ադրբեջանցիները»,-­ նշեց Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` մտորումներից հետո որոշվել է պահել Ասկերանը, որովհետեւ երկու ուղղությամբ էլ հնարավոր չէր:

«Ծանրությունը չէ, որ մարդուն կաշկանդում է, նեղում: Մարդուն նեղում է որոշում կայացնելու գործընթացը»,­- ընդգծեց Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ բերկրանքի պահեր շատ է ապրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս