Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարվել է հիջաբ կրել Սաուդյան Արաբիայում
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա վան դեր Լեյենը Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում հրաժարվել է հիջաբ կրել: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, նախարարը հայտարարել է, որ կանայք տղամարդկանց հավասար իրավունք ունեն ընտրելու իրենց հագուստը:
Այս առնչությամբ վան դեր Լեյենն իր մտահոգությունն է հայտնել նաև սաուդյան թագաժառանգ Սալման բին Աբդուլազիզ ալՍաուդի հետ հանդիպման ժամանակ:
Գերմանացի նախարարի նման պահվածքը բավականին բուռն արձագանք է գտել սոցիալական ցանցեր սաուդական հատվածում: Նույնիսկ հնչել են վան դեր Լեյենին ձերբակալելու կոչեր: