Կահիրեի ղպտիական տաճարի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 20 մարդ է զոհվել
Նվազագույնը 20 մարդ է զոհվել Կահիրեի Սուրբ Մարկոսի ղպտիական ուղղափառ տաճարի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի անվտանգության մարմիններում իր աղբյուրին:
Հաղորդվում է 10 վիրավորի մասին:
Ներկայումս դեռ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: