Բաժիններ՝

Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը

Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են հերթական անգամ երկարաձգել երկրում արտակարգ դրության ռեժիմը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը Ֆրանսիայի նախարարների կաբինետի նիստից հետո հայտարարել է, որ կառավարությունը պատրաստվում է խորհուրդ տալ խորհրդարանին երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը մինչև 2017թ. հուլիսի 15-ը:

«Ֆրանսիայում պահպանվում է ահաբեկչությունների սպառնալիքը: Կայանալիք նախագահական ու խորհրդարականական ընտրությունների ֆոնին երկրում շարունակվում է արտակարգ դրության ռեժիմը»,- ասել է Կազնյովը:

Նրա խոսքով՝ համապատասխան օրինագիծը քննարկվելու է երեքշաբթի օրը խորհրդարանի ստորին պալատում, իսկ հինգշաբի՝ Սենատում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս