Բաժիններ՝

Համազգային սուգ Թուրքիայում. Էրդողանը Ստամբուլի ահաբեկչության պատճառով չեղարկել է Աստանա այցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլի ահաբեկչության պատճառով չեղարկել է իր այցը Ղազախստան, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանը մտադիր էր դեկտեմբերի 11-12-ին Նուրսուլթան Նազարբաևի հրավերով մեկնել Ղազախստան:

Դեկտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլի Բեշիկթաշ շրջանի Vodafone Arena մարզադաշտի հարևանությամբ որոտացած պայթյունի հետևանքով Թուրքիայում մեկօրյա համազգային սուգ է հայտարարվել:

Համապատասխան որոշումը ստորագրել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Թուրքիայի բոլոր դրոշները իջեցվել են:

Նախնական տվյալներով՝ Ստամբուլում կրկնակի ահաբեկչության զոհերի թիվը հասել է մինչև 29-ի (նրանցից 27ը՝ ոստիկան):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս